«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ-ում առաջին տիկնոջ մասին։
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լինել, քանի դեռ․
1. Հայաստանում հաստատված չէ նախագահական կառավարման ձև և
2. այն ամրագրված չէ օրենսդրությամբ, չունի իր գրասենյակը, հաստատված բյուջեն և հստակ սահմանված քաղաքական և հասարակական գործառութները:
Եթե ներկա իշխանությունների և նրանց համակիրների շրջանում կա ցանկություն հատուկ ընդգծել Փաշինյանի կնոջ քաղաքական առանձնահատուկ դերն ու կարգավիճակը, ապա պետք է հորինել նոր անուն:
Իսկ եթե, այնուամենայնիվ, հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկին», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ Նախագահի ընտանիքում, որը, կրկնում եմ, կլինի խիստ ձևական և պայմանական»,-գրել է Ղազինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը