Կառավարությունը մարտի 7-ի նիստում առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել: Այս հարցը չզեկուցվող հարցերի շրջանակում էր:
Կառավարության առաջարկով խորհրդարանի նիստը կգումարվի մարտի 13-ին` ժամը 12:00-ին:
Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը