ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Լազարյան ակումբի նիստի ընթացքում նշել է, որ Արցախի անկախությունն արդեն հնարավոր չէ ջնջել: Այս մասին հայտնում է Арминфо-ն:
Նշենք, որ Լազարյան ակումբի նիստն անցկացվել է Մոսկվայում մարտի 5-6-ը։
Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի ճակատագրերն իրար հետ կապված են, և ոչ ոք չի կարող խզել Հայաստան- Արցախի կապը:
«Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, սակայն մնացած ամեն ինչը քննարկման ենթակա է»,- նշել է Զատուլինը՝ հավելելով, որ կոնֆլիկտի լուծումը կլիներ Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց ռազմական գործողությունների ժամանակ զբաղեցրած տարածքների վերադարձը Բաքվին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը