ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Լևոն Երանոսյանն է այն անձը, որը Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ է կիրառել: Նա, մասնավորապես, նշել է.
«Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ: Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:
Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա՝ ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, եւ տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները... շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ որպես տուժող կարող էի ծանոթանալ նյութերին: Գործն արդեն դատարան է ուղարկվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը