Forbes պարբերականի՝ մարտի 5-ին հրապարակված` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկվել են նաև հայ միլիարդատերեր:
«Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է ցուցակի 568-րդ հորիզոնականը` 3 մլրդ 700 մլն դոլար կարողությամբ:
«Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանը 617-րդ տեղում է: Նա ունի 3,5 մլրդ դոլար:
Ցուցակի երրորդ՝ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է. նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ 600 մլն դոլար:
Ամերիկյան «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիր Քերոլայն Ռաֆայելյանի կարողությունն էլ, ըստ ամսագրի, 1 մլրդ դոլար է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը