06 03 2019

Վլադիմիր Կարապետյանը հերքում է

Վլադիմիր Կարապետյանը հերքում է

«ՀԱԿ-ի ևս մեկ անդամ աշխատանքի է անցել կառավարությունում»  վերնագրով մարտի 5-ին նյութ էինք հրապարակվել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Հայ Ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն աշխատանքի է անցել կառավարությունում: Նրան աշխատանքի է տեղավորել Վլադիմիր Կարապետյանը, որը վերջերս նշանակվեց վարչապետի խոսնակ:

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հերքեց լուրը, ավելին, այդ լուրը նրան վրդովեցրել էր։ Նա ասաց, որ նման տեղեկատվությունն արատավորում է իր անունը: Մեր հարցին, թե առաջիկայում նման որոշում նախատեսվո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց, որ նման բան չկա և չի կարող լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ