06 03 2019

Աննրբանկատ կեցվա՞ծք, թե՞ հարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Կարեն Բեքարյան

Աննրբանկատ կեցվա՞ծք, թե՞ հարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Կարեն Բեքարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աննրբանկատ կեցվա՞ծք, թե՞ հարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից.

ՀՀ վարչապետ - «… հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:

Հան - «… կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»:

Ի՞նչ է ստացվում.

1. Ւրոք չենք հասկանու՞մ նոր ձևաչափ ստեղծելու և եղած ձևաչափը լիարժեք դարձնելու տարբերությունը: 2. Իսկ հնարավո՞ր է տարբերակ՝ հասկանում ենք տարբերությունը, բայց անգլերեն արտահայտվելուց կորցնում ենք իմաստը: Էս դեպքում հարց՝ ինչու՞ անգլերեն: 3. Հանի պատասխանից ստացվում էր, որ ինքը չհասկացավ մի՞տքը (իհարկե, հարց է՝ հատկապես ո՞ր միտքը), դե՞մ էր մտքին, թե՞ դեմ էր այդ թվացյալ նոր իդեայի այս ձևաչափով հանրայնացմանը: Իսկ միգուցե ակնկալում էր, որ մինչև հանրայնացումը պիտի կոնսուլտացիանե՞ր արվեին, եթե, իհարկե, չեն արվել:

Հ.Գ. Իսկ տպավորություն էր, որ «խոսելու եմ նրանց անունից, ով ինձ մանդատ տվել է խոսելու, իսկ ով չի տվել՝ չեմ խոսի» բանաձևը (նույն ինքը՝ «չենք կարող բանակցել Ղարաբաղի անունից» բանաձևը) ամենաընկալելին պիտի լիներ հենց եվրոպական կողմի համար» …

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ