Zham.am-ը գրում է.
«Եթե քաղաքականապես հասուն որևէ մեկին հարցնեք, թե ովքեր են եղել Հայաստանի ողնաշարը ջարդողներից մեկը, ապա տրված 10 անուններից 8-ը կլինեն Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ, որոնց թվում, անկասկած, Գագիկ Ջհանգիրյանը։ Ուրիշները կասեն՝ «դեմքից էլ է երևում», բայց մենք մի փոքր կվերլուծենք։
2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում միտինգ անող Լևոն Տեր-Պետրոսյանին է միանում Գագիկ Ջհանգիրյանը, որը այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինդատախազն էր, հարթակից բառացիորեն կոչ է անում այդ վայրկյանից Լևոն Տեր-Պետրոսյանին կոչել ոչ թե առաջին, այլ արդեն երրորդ նախագահ։ Մեկ օր անց նրան աշխատանիքց հեռացնում է նախագահը։
Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնից ազատման դիմում չգրեց, հետո նոր գնար հրապարակ, Հ1-ի եթերում երկու անգամ համանման պատասխան է տալիս Ջհանգիրյանը, առաջին դեպքում՝ գիտեի, որ հեռացնելու է։ Մեկ այլ դեպքում ասում է՝ լավ եմ արել, գնացել եմ, հաջորդ օրն ազատել է աշխատանքից։
Ինչո՞ւ Գագիկ Ջհանգիրյանն ազատման դիմում չգրեց, հետո նոր գնար-միանար ցուցարարներին։ Ընդամենը պետք է վերցներ թուղթ, գրեր․ «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից», ստորագրեր, ամսաթիվ գրեր ու գնար։
Պատճառը, ըստ մեզ, հետևյալն է․
Այդ օրերին ամենակարևոր հանգամանքներից մեկը մարդկանց մոտ ատելության սերմանումն էր, որքան կարող է՝ մեծ դոզա, ոգևորումն էր, ցույց տալը, որ տեսեք՝ պետական ապարատը ճաքեր է տալիս՝ կազմաքանդվում է։ Եթե բեմից հայտարարեին, թե՝ մեզ է միանում Գագիկ Ջհանգիրյանը կամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, դա ցուցարարների մոտ ոչ մի զգացում չէր փոխի։ Ի վերջո՝ բեմի վրա մեկով ավելի, մեկով պակաս, ժողովրդի մոտ եղանակ չէր փոխի։ Բայց երբ նշվում էր, որ միացել է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, այն է՝ զինդատախազը, տպավորություն էր, որ տեսեք՝ ուժային կառույցներն արդեն միանում են միտինգավորներին։ Իսկ ի՞նչ էր անում Ջհանգիրյանը բեմի վրա։ Տռճիկ էր տալիս։
Նույնությամբ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեր, որ իրենց են միացել Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը, մարդիկ մի կես բերան ծափ կտային, բայց երբ միանում են պաշտպանության փոխնախարարները, հատուկ գնդի 80 տոկոսը, երկրապահները, ուրեմն բանակն իրենց կողքն է։
Այն ժամանակ որոշ դիվանագետներ հեռացվեցին ծառայությունից, քանի որ հայտարարությամբ միջամտում էին ներքաղաքական պրոցեսին։ Եթե նրանք դիմում գրեին, նոր միանային, նրանց հանրությունը չէր էլ ճանաչում։ Բայց երբ հայտարարվում է, որ դեսպանները այսպես ու այնպես, ուրեմն տպավորություն է, որ արտաքին քաղաքական գործընկերների, միջազգային կառույցների մոտ էլ են դրական վերաբերմունք կերտել առ Լևոն Տեր-Պետրոսյան։
Սա պրովոկացիա էր, որին գնաց 2008-ի մարտի 1-ի կազմակերպիչ տերպետրոսյանական թևը։ Իսկ գիտե՞ք ինչ արդյունքի կբերեր, այդ ամենն եթե իրականանար նպատակը, չե՛ք հավատա՝ սահմանադրական կարգի տապալման։ Ու ստացվում է, Ռոբերտ Քոչարյանը որը ըստ ՀՔԾ-ի, տապալում էր սահմանադրական կարգը, իրականում կանխում էր սահմանադրական կարգի տապալման Տեր-Պետրոսյանի փորձը։
2008-ի փետրվարյան իրադարձությւններում Սահմանադրական կարգի տապալման հոդվածի հանցակազմի գրեթե բոլոր պարունակող կետերը առկա էին՝ հարթակից կոչեն անում սաբոտաժ անել պետական ապառատի աշխատանքը, հայտարարում են պետական ապառատի կազմաքանդելու մտադրության մասին, կոչեն անում, հետո հաստատում որ բանակի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում որպիսզի միանան իրենց, հայտարարում են որ միացել են փոխնախարարներ, գործող զինդատախազը, տարբեր երկրներում դեսպաններ, դիվանագետներ և որ այդտեղից գնալու են ուղղիղ նախագահական պալատ։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը