05 03 2019

Լսեցի՞ք Նիկոլի ելույթը

Լսեցի՞ք Նիկոլի ելույթը

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ-ում ունեցած ելույթին:

«Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում:

Հիմա մի քանի հարց իրեն...

Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում:

Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:

Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են ըստ մերօրյա Ջեֆերսոնի:

Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70 տոկոս քվեներից... Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր- Պետրոսյանը գրեթե 85 էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր: Բա ու՞ր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ