Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խայտառակություն է, որ քննարկում ենք երկրում բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանության պատժելի կամ ոչ պատժելի լինելու հանգամանքը։ Հետաքրքիր է, որ, հիմա իշխանական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում են այս արարքը։
Տեսնես կլինե՞ր նույն արձագանքը, եթե նրանք առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանից չստանային բռնությունը քննադատելու հրահանգ։ Իրականում ստեղծված իրավիճակը վկայություն է, որ անընդհատ հրահրվող ատելությունը, հասարակության բաժանումը անպայման հանգեցնելու է բռնության։ Եթե հիմա կատարվածին չտանք պատշաճ գնահատական, այդ թվում քրեաիրավական հստակ գնահատական, հետո արդեն շատ ուշ կլինի»:
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը