«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․
«Քաղաքացու և պետության միջև տարիներ շարունակվող պայքարը մտնում է վճռորոշ փուլ:
Այս պայքարում քաղաքացու հաղթանակը կհանգեցնի պետության ու պետականության սննկացման, իսկ հաջորդ փուլում՝ կործանման:
Իսկ եթե հաղթի պետությունը, ապա Հայաստանում կհաստատվի իրավունքի եւ օրենքի դիկտատուրա՝ հասարակական ու քաղաքական կարգի հստակ, կոնկրետ եւ կոշտ կանոններով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավորված կլինի ընդունել, ճանաչել եւ հարգել պետութունն ու պետականությունը,
զբաղվել իր գործով, անել իր գործը լավ եւ որակով, հարգել մասնագիտական էթիկան, ստանձնել պատասխանատվություն իր յուրաքանչյուր ասածի ու արածի համար:
Երրորդ ճանապարհ, ցավոք սրտի, մենք չունենք, քանի որ դեռ չենք հասունացել արեւմտյան մոդելի ժողովրդավարության համար:
Չհասկացանք ու չընկալեցինք այն պարզ իրողությունը, որ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ իրավունքը՝ պարտավորություն:
Սրա մասին քաղաքացուն «թրեինինգների» ժամանակ չեն ասել, որ պետության առջեւ հանդես գա բացառապես որպես պահանջատեր, օդում թափահարի իր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որեւէ պարտականության ու պատասխանատվության:
Պետությունն ու պետականությունը բացարձակ արժեք է, որը պետք է աչքի լույսի պես պահել, պաշտպանլ ու փայփայել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը