Մեկնարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ Երևանի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան: Երթը կազմակերպել է ՀՀ կառավարությունը:
Հավաքը սկսվեց միջադեպով՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը ցանկանում էր ելույթ ունենալ, սակայն նրան ոստիկանների ուղեկցությամբ հեռացրին հարթակից:
«Մարտի 1-ի առաջին պատասխանատուն նախևառաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմն են, որոնք զանգվածային անկարգություններ հրահրելով, դարձան տասը զոհերի պատճառ»,- լրագրողներին ասաց Անի Զախարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի:
Ոստիկանների և ցուցարարների միջև բախման արդյունքում զոհվեցին 8 քաղաքացի և 2 ոստիկան: Երևան քաղաքում 10 զոհից բացի, նաև նյութական կորուստներ եղան, մասնավորապես․ ոստիկանությանը պատճառվել էր 25 980 093 դրամի վնաս, Կենտրոն Համայնքին՝ 69 288 760 դրամի վնաս, 92 տրանսպորտային միջոցների հրկիզման ու ջարդելու արդյունքում ոստիկանությանը, քաղաքացիներին ու ուղևորափոխադրող ընկերություններին՝ 70 854 525 դրամի վնաս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը