26 02 2019

ԱԺ-ն «ջուր է ծեծում»․ Պատգամավորների «մուսան» դեռ չի եկել

ԱԺ-ն «ջուր է ծեծում»․ Պատգամավորների «մուսան» դեռ չի եկել

Չնայած որ Ազգային ժողովի պատգամավորները բազմիցս նշում էին, թե նախորդ խորհրդարանում գրեթե միայն կոճակ սեղմողներ էին և դակում էին կառավարության որոշումները, նախագծերի 90 տոկոսը կազմում էր կառավարությունը, այնինչ մեր երկրում օրուգիշեր պետք է աշխատեն «30 տարվա քանդածը վերականգնելու համար», սակայն դեկտեմբերի 9-ին ընտրված ազգային ժողովի օրինաստեղծ գրծունեությունը զարմանալի է, զավեշտալի ու մտահոգող։

Համաձայն ԱԺ կայքի՝

ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է ընդամենրը մեկ նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում»։

Օրակարգում դեռևս չընդգրկված նախագծերի թիվը 33 է, որից ամենաշատը՝ 12-ը, ներկայացրել է կառավարությունը, խմբակցություններից ամենաշատ նախագիծը ներկայացրել է ամենափոքր՝ «Լուսավոր Հայաստանը»՝ 5 նախագիծ, ԲՀԿ-ն՝ 1 նախագիծ։ Ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ որևէ նախագիծ չի ներկայացրել։

Ակտիվ պատգամավորները ԲՀԿ-ականներն են, որոնք ներկայացրել են 8 նախագիծ։

Երկրորդ տեղում «Իմ քայլը» խմբակցությունն է։ Այս խմբակցությունից ընդամենը 4 պատգամավոր է օրինագիծ մշակել, բոլորը միասին՝ 7 նախագիծ։

Իսկ ամբողջական ընդունված նախագծերը 18 հատ են և բոլորը՝ ԱԺ նախագահ, տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ ընտրելու մասին։ Վերջին նախագիծն էլ կառավարության ծրագրի հավանությունն է։

Փաստացի, Ազգային ժողովը որևէ «օգտակար» գործունեությամբ դեռ չի բաղվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ