25 02 2019

Ես իրենց փոխարեն ամաչում եմ. թ՛ող գումարները վերադարձնեն բյուջե. Բողոքի ցույց



Փետրվարի 25-ին մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով պետական կառույցների աշխատակիցներին տրված պարգևավճարները պետական բյուջե վերադարձնել:

Քաղաքացիները նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով 4000 ստորագրություն։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նույն քաղաքացիները կրկին կառավարության դիմաց էին՝ նույն պահանջով, սակայն նրանց խնդրին արձագանք չի եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ