25 02 2019

«Մարտի 1»-ի գլխավոր կազմակերպիչը, դրդողն առաջին նախագահն էր. Սարգիս Ավետիսյան. Panorama.am

«Մարտի 1»-ի գլխավոր կազմակերպիչը, դրդողն առաջին նախագահն էր. Սարգիս Ավետիսյան. Panorama.am

Panorama.am -ը գրում է. «Որքան մոտենում է մարտը, այնքան «Մարտի 1» -ի դեպքերի ու գործի մասին խոսել ցանկացողների թիվը մեծանում է։

«Ես  խորքային եմ նայում «Մարտի 1»-ի հարցին, կոնկրետ փաստը չէ, այլ ինչպես ստեղծվեց այդ իրավիճակը, ովքեր դրդեցին «Մարտի 1»-ի երևույթին։ Ինձ համար ակնհայտ ու պարզ է, որ «Մարտի 1»-ի գլխավոր կազմակերպիչը, դրդողն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր և նրա թիմը։ Հետևաբար, ինձ համար ամեն ինչ պարզ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Մարտի 1»- հետ կապված կա՞ն չասված բաներ, թե ՞  կան ավելացած բաներ, ի՞նչն է Ձեզ ստիպում խոսել «Մարտի 1»-ի  մասին։

Նա նշեց, որ այդ դեպքերից հետո սկսվեցին «Մարտի 1-ի շահարկումները, ամեն մեկը փորձում է դրանից քաղաքական դիվիդենտներ շահել, ինչը մեր պետականության համար շատ մեծ վնաս է։ «Խորապես ցավում են 10 զոհերի համար, բայց ուզում եմ ասել, որ եթե չլիներ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վճռական քայլերը, կունենայիք ոչ թե 10 զոհ, այլ ավելի շատ։ Սա իմ տեսակետն է»,- ասաց Ս. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, պետք է շուտ փակել «Մարտի 1»-ի թեման, ոչ թե ուղղակի փակել ու չխոսել, այլ  մեղավորները պատասխան տան ու փակեն. «Ստացվում է մի իրավիճակ, որ մեր երկրի ամբողջ ապագան կապված է «Մարտի 1» երևույթից, դառնում ենք «մարտիմեկյան պետություն»։ Բայց մենք Հայաստանի Հանրապետությունն ենք, շատ խնդիրներ ունենք։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են բոլոր խնդիրները կապել «Մարտի 1»-ի հետ, հաստատ շահագրգռված չեն «Մարտի 1»-ի բացահայտմամբ»։ Նա համոզված է, որ եթե քաղաքական  մանիպուլյացիաներ չարվեն, շատ ակնհայտ է, թե ովքեր դրդեցին «Մարտի 1»-ին, ովքեր տարան դեպի «Մարտի 1»։

«Երևի  Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը չէր ենթադրում, որ կարող է շատ զոհեր լինեն։ Այդպիսի իրավիճակներում չէր կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել։ Ովքեր կրակել են այդ մարդկանց վրա՝ երկկողմանի, մեր երկրի համար վտանգավոր, թշնամի մարդիկ են։ Շատ հնարավոր է, որ դա արվել է կողքից։ Օրինակ, Ուկրաինայում մայդանի ժամանակ պարզվեց, որ իշխանությունը չէր կրակել ժողովրդի վրա, ինչ-որ ուժեր էին կրակել, մահ էր  եղել, ընդդիմադիր մասսան դրանից ավելի էր ոգևորել։ Ո՞ւր է այն երաշխիքները, որ մեզ մոտ էլ այն ժամանակ նույն բանը չի կատարվել։ Հետևաբար, դա պետք է այլ տեսանկյունից նայել։ Իսկ այդ ամեն ինչը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, մեծագույն սխալն է, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները։ Հասկանալի է՝ դա քաղաքական վենդետա է կոնկրետ մարդու նկատմամբ։ Կարծում եմ՝ պատմությունը շատ արագ ամեն ինչ կդնի իր տեղը, կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մեղավոր է, այլ կանխել է  ավելի մեծ արյունահեղություն՝ հայտարարելով արտակարգ դրություն, որի համար պետք է իրեն շնորհակալություն հայտնել։

Մտածում եմ, որ երբևէ նման իրավիճակ չունենք, բայց եթե մի պահի Հայաստանում  մնա իրավիճակ  լինի, իհարկե, Աստված չանի, ուզում եմ տեսնել, թե ինչպես է դրան պատասխանելու այսօրվա իշխանությունը»,- ասաց Ս. Ավետիսյանը։ Հարցին՝ գտնում եք, որ պետք է «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ  համալիր քննություն անցկացնե՞լ, նա ասաց. «Այո։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, մասնավորապես նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարում է, որ հրավիրեք  անկախ միջազգային հետաքննիչների, թող հետաքննեն, պարզեն՝ ով է մեղավոր։ Վերջիվերջո նախագահն իր աշխատասենյակում նստած, տարբեր տեսակի ինֆորմացիաներ է ստանում, նա չի կարող գնալ, մտնել մեջները, տեսնել, թե ով ինչ է անում։ Հետևաբար այդ ինֆորմացիները կարող էին և ոչ ճիշտ լինել։ Պետք է ամբողջ պրոցեսը նայել, այլապես այսօր ամեն ինչ կոտրել մի մարդ վրա, բարդել մի մարդու վրա ու փորձել քաղաքական հաշեհարադար  տեսնել, սխալ ճանապարհ է»։

«Համերաշխություն» կուսակցության նախագահի խոսքով, ընդհանրապես քաղաքական հաշվեհարդարներից պետք է հեռու մնալ։ «Կարծում եմ՝ Հայաստանի որևէ նախագահ չպետք է դատվի այս կարգի բաներով, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև շատ վտանգավոր նախադեպ է. հաջորդը գալու է դատի Նիկոլ Փաշինյանին, մյուսը գալու է  դատի մյուսին։ Այսպես գնաց՝ մենք կկործանենք երկիրը։ Համեշախություն է պետք»,- ասաց Սարգիս Ավետիսյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ