21 02 2019

Ռոբերտ Քոչարյանը սթափության կոչ է անում, որն այս պահին չի լսվի

Ռոբերտ Քոչարյանը սթափության կոչ է անում, որն այս պահին չի լսվի

Top-news.am-ը գրում է․ «Անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահը Արցախյան շարժման տարելիցի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «... ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանին, այդ թվում եւ Արցախին...» :

Նման ահազանգի հիմքը հարուցված քրգործերը չեն եւ նույնիսկ սեփական անազատոթյունը չէ: Ռ.Քոչարյանի մտահոգությունը ակնհայտ էր եւ չի թաքցվում։ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահը բաց տեքստով խոսում է այն իրական վտանգների մասին, որոնք կանգնած են մեր առաջ։ Այն վտանգների, որոնց գործող իշխանությունը, խորհրդարական ընդդիմությունը կամ չեն տեսնում կամ ի վիճակի չեն տեսնել կամ լռում են դրանց մասին։

Ռոբերտ Քոչարյանը ահազանգում է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կորուստներ ենք ունենալու, ահազանգում է, որ քանի դեռ շատ ուշ չէ հասարակությունը սթափվի, ամբողջովին դուրս գա էյֆորիկ վիճակներից եւ բաց եւ պարզ աչքերով նայի իրականությանը:

Պարզ է, որ այսօր այս ուղերձը չի ընկալվելու։ Ավելի ճիշտ, սթափվելու կոչը լայն զանգվածները անտեսելու են։ Ուղղակի այդպիսին է լայն զանգվածների հոգեբանությունը։ Բայս սա ամենեւին չի նվազեցնում ուղերձի արժեքը։

Ակնհայտ է, որ այն կարդալու են իշխանությունները եւ բոլոր այն անհատներն ու շրջանակները, ովքեր ինքնուրույն մտածելու եւ հետեւություններ անելու ունակություն ունեն։ Իսկ սա արդեն կարեւոր է։Քոչարյանն իր թիրախն ակնհայտորեն ճիշտ էր ընտրել։ Ի վերջո, սկզբում սթափվում է գիտակից շերտը եւ հետո միայն լայն հասարակությունը։ Առաջին քայլը, կարծես,թե իրականություն է։

Մի կարեւոր հանգամանք եւս. Քոչարյանի ուղերձին անմիջապես արձագանքեց ադրբեջանական մամուլը։ Արձագանքը ընդգծված զուսպ էր, ինչ-որ տեղ զգուշավոր։ Ռոբերտ Քոչարյանն իր կյանի ընթացքում մի քանի անգամ « սթափեցրել» է Ադրբեջանին, Հայաստանի համար ապահովելով հաղթանակներ եւ խաղաղություն։ Ճակատագրի հեգնանքով , հիմա նա անազատությունից սկսում է սթափեցել հայ հասարակությանը, որ չպարտվենք ու չկորցնենք խաղաղությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ