Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սաշիկը աչքիս լույսը չի, ավելին ասեմ, ես չեմ բացառում, որ իր ունեցվածքի զգալի մաս կարող է ունենալ անօրինական ծագում: Բայց դրա հետ մեկ տեղ, այն ինչ տեղի է ունենում հիմա չի կարելի այլ կերպ կոչել քան ռեկետ: Ռեկետ, որը իրականցվում է պետական մակարդակով և հովանավորվում երկրի բարձրագույն պաշտոնյաների կողմից: Սխեման շատ պարզ է` սկզբում խախտելով քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը հանրայնացվում է այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ նրա ընտանիքի ունեցվացքը (հաճախ ուռճացված), դա ակտիվ տարածվում է ԶԼՄ-ներով և սոցցանցերով ստեղծելով համապատասխան հանրային կարծիք և «ժողովրդական» վրդովվմունք: Հետո խախտելով քաղաքացու անմեղության կանխավարկածը հայտարարվում է այդ ունեցվացքի իբրև թե անօրինական ծագման մասին, դրա հետ մեկ տեղ ոչ մի փաստ չբերելով: Հետո քաղաքացուց պարզապես պարտադրաբար այդ ունեցվացքը ամբողջությամբ, կամ մասամբ խլում են, հավանաբար ինչոր գործարքի դիմաց, օրինակ հանգիստ թողնելու և էլ չանհանգստացնելու: Դասական սխեմայա, ոչ մի նոր բան: Այդպես են վարվել հետհեղափոխական Վրաստանում, Ուկրայինայում և աշխարհի շատ այլ երկրներում: Նույնը և մեր աչքերի առաջ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Միայն թե սա օրինականության և արդարության հետ ոչ մի կապ չունի և հաստատ չի նպաստելու ներդրողների հոսքին դեպի Հայաստան: Որովհետև այս կամ մյուս իշխանությունները կարող են նույնպես վարվել և իրենց ունեցվածքի հետ: Ես չեմ արդարացնում տվյալ դեպքում Սաշիկին, կամ այլ նախկին իշխանավորներին, բայց միաժամանակ կուզենաի տեսնել այս գործերով հարուցված քրեական գործեր, ապացույցներ և դատական որոշումներ, որ այս գումարները ունեն անօրինական ծագում, կոնֆիսկացված են պետության կողմից և վերադարձված տուժած կողմին: Ո՞վ ասեց, որ այդ գումարները բյուջեյից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն: Այդպես են վարվում օրենքի երկրում»:
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան ասեմ, էլի։ Ինչ ա, եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանին որ պետք լիներ, չէր կարողանա մեկ կամ ավելի շուտ մի փաթեթ գործ գտնել ասենք Լևոնի տղայի վրա։ Բայց գոնե կար այդքան պատկերացում, որ անգամ հակառակարդի երեխանեին որևէ առումով չկպնել։ Չնայած անգամ Լևոնին, ոչ Ռոբերտը, ոչ Սերժը, անկախ հասարակության ստվար զանգվածի ցանկության, երբեք չկպավ, ուր մնաց նրա տղային կպնեյին։ Այս իշխանությունների նման վարքագիշը ընդամենը հանգեցնելու ա նրան, որ վաղը եկողները իրենց երեխեքին էլ կպնեն։ Կան դռներ, որ երբ մի անգամ բացում ես, դառնում ա սովորույթ»․․․
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսնելով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ շինծու, քաղաքական հետապնդումը շուտով տապալվելու է, իշխանական ռեժիմն ամեն գնով փորձում է ինտրիգը պահել։ Հիմա էլ Սեդրակ Քոչարյանի մասին են նոր կինո նկարել ու կերակրում են մարդկանց էժան ներկայացումներով։ Այսպես որ շարունակվեց, երևի հրավիրեն հայտնի ռեժիսյոր Սթիվեն Սփիլբերգին, որ ավելի պրոֆեսիոնալ ինտրիգներով գործը կազմակերպի։ Ահա թե ինչ է լինում, երբ լրագրողական մուտիտներով կարիերա արած մարդը զբաղեցնում է պետական կառավարման գլխավոր պատասխանատուի պաշտոնը, իսկ առավել վտանգավոր է, երբ այդ անձը զաբաղեցնում է նաև գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը»։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։
1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։
Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։
Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։
Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը եւ կեղծ օրակարգեր են առաջ քաշում։
Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։
Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։
ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ եւ բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձեւակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երեւանում ուղերձ հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը:
Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնեը թաքցնելը չի:
Կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնում ժողովրդին: Երկու դեպքում էլ օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:
Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը չպետք է տեղ ունենա իշխանության մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը