Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը լրագրողներին հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը չի բխում կազմակերպության շահերից ու հնարավորինս արագ լուծում է պահանջում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
«ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չէ և պահանջում է հնարավորինս արագ լուծում»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը