07 02 2019

Չկատարված 12 խոստում՝ Կառավարությունից

Չկատարված 12 խոստում՝ Կառավարությունից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ հանրությունը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացված նոր ծրագիրը, փորձենք հետհայացք գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը:

Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր՝

1. Մինչեւ խորհրդարանական ընտրությունները միջազգային փորձաքննության հիման վրա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Խոստումը կատարված չէ:

2. Ձեւավորել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձեւավորվել:

3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ:

4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

5. ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը:

6. Հանրային կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգեւատրումներ, մեկ անձից գմումներ, Երեւանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ եւ այլն:

7. Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու վճռականություն։ Խոսոտւմը կատարված չէ: Վարչապետի կորտեժի վերջին քաջագործությունները, յուրայինների նկատմամբ ամենաթողությունը եւ այլն:

8. Արդարության զգացումի եւ օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարեւորագույն նախապայման՝ անկախ դատական համակարգի ստեղծում: Խոսոտւմը կատարված չէ: Հայտնի սկանդալային գաղտնալսումները, քաղաքական մոտիվներով դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խայտառակ եւ ապօրինի գործընթացը վկայում են ճիշտ հակառակի մասին:

9. Բնակչության կենսամակարդակի էական բարելավում, զբաղվածության շարունակական աճ, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճ, բեւեռացման մեղմում: Խոսոտւմը կատարված չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը 10 րոպեանոց զրույց Հայաստանի քաղաքացիների հետ:

10. Ներդրումային դրական սպասումներ եւ ներդրումային հոսք: Խոստումը կատարված չէ: Համոզվելու համար ծանոթացեք համապատասխան վիճակագրությանը:

11. Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում: Խոսոտւմը կատարված չէ: Մեկնաբանությունները ավելորդ են:

12. 2018 թվականի երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ: Խոստումը կատարված չէ: Տես՝ վիճակագրության տվյալները:

Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջեւ կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք եւ լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան եւ դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը եւ հոգնածությունը առկա բազում հոգսերից:

Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոսոտւմները եւ/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակիցների մոտ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ