Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասն այն կարծիքին է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով, գրում է Sputnik.by -ը:
«Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ ոչ մի կերպ առաջ չի գնում: Ես Հայաստանին առաջարկ եմ ուղարկել և պատրաստ եմ հայկական կողմին հարմար ցանկացած պահի հանդիպել, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,- նշել է նա:
Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը հաղորդել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն աջակցել են իր թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Նա հատուկ ուշադրության է արժանացրել այն, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ որոշումը կարող է ընդունվել սահմանափակ կազմով:
«Դա լավագույն տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի երաշխիքը: Հուսանք, որ նման որոշում կոնսենսուսի միջոցով կկայացվի մոտ ժամանակներս»,- նշել է Զասը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը