Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածության համար փաստաթղթեր է ընդունել 83 անձից։ Միայն կիրակի օրվա ընթացքում 12 թեկնածու է ցանկություն հայտնել առաջադրվելու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ուկրաինայի ԿԸՀ մամուլի ծառայությանը։
«Փետրվարի 3-ի դրությամբ ստացվել են 83 անձանց փաստաթղթեր, ովքեր Ուկրաինայի նախագահի պոտենցիալ թեկնածու են»,- նշել է մամուլի ծառայության ղեկավարը, ում խոսքով՝ ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է այդ 83 թեկնածուից 28-ին, եղել է նաև 22 մերժում, մյուսների փաստաթղթերը դեռևս դիտարկվում են։
Այսպիսով, ինչպես հաղորդվել է, ավելի քան 30 պոտենցիալ թեկնածուների փաստաթղթերը դեռևս դիտարկման փուլում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը