ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
Այն դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ անհրաժեշտ է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, սակայն օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը շարունակում է հզորացնել բանակը, քանի որ գտնվում է պատերազմական իրավիճակում, Մարիա Զախարովան արձագանքել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:
«Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ճանապարհ է»,- նշել է Զախարովաբ։
Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցին` Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը