Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում անդրադաձավ մարտի մեկի գործին՝ հիշեցնելով, որ այդ դեպքերի հետ կապ ունի նաև հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գործը չափազանց քաղաքականացված է, այն լիովին բացահայտված չէ, և երբեք էլ չի բացահայտվի։ Այն լուրջ դերակատարում ունի քաղաքական տարանջատումներում: Սա նաև մի գործ է, որում լուրջ դեր է ունեցել հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, և շատ այլ գործիչներ, որոնք քաղաքականության մեջ են»,- շեշտեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը