Politik.am կայքի դեմ երկու դատական հայց կա, երկուսն էլ զրպարտության մեղադրանքով։
Մեկը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ Վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Ավինյանի պարագայում կայքը գրել էր, որ կառավարությունում մարիխուանա է օգտագործել, իսկ Պապիկյանի վերաբերյալ կայքը գրչել էր, որ ջերմ հարաբերություններ ունի քրեական հեղինակության հետ, որը ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը։
Քրեական գործերի շուրջ էր մեր զրույցը Բորիս Թամոյանի հետ։
Նրա խոսքով, ապատեղեկատվությունից է խոսում մի կառավարություն, որն իշխանության գալու համար ապավինել է հենց ապատեղեկատվությանը։ Իրենց հրապարակումներն ապատեղեկատվություն չհամարեց՝ նշելով, որ վստահում են իրենց աղբյուրին։ Խմբագրի խոսքով, փորձում են մի լրատվամիջոցի պատժել մյուսներին դաս տալու համար․ պատահական չէ գումարային պահանջ ներկայացնելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը