29 01 2019

ԵՄ հանձնակատարը՝ Քոչարյանի գործի, վիզայի ազատականացման, ԵՄ հատկացումների մասին



Հունվարի 29-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը: Հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաև Արցախի հարցին, Ադրբեջանի արտգործնախարարի հետ հնարավոր համդիպմանը:

Իսկ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կամ նրա դեմ հարուցված քրեական գործը։ «Դուք միշտ մեկնաբանության հույս ունեք: Սակայն անկախ գործի հնչեղությունից՝ մենք չենք մեկնաբանում: Դա  դատական համակարգի գործն է: Մենք չեն մեկնաբանում՝ գործի ընթացքի վրա չազդելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ