Եվրամիությունը ՀՀ կառավարությունից ակնկալում է օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, գրում է Ec.europa.eu-ն:
Մայա Կոսյանչիչը նշել է՝ բոլորին է հայտնի, որ Եվրոպական միությունը դեմ է և պայքարում է խոշտանգումների դեմ: «Այս համատեքստում մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք Հայաստանից սպասում ենք գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»,- հայտնել է եվրոպացի պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը