28 01 2019

Բանակի հետ որևէ բախում չի եղել. Սեյրան Օհանյանը՝ մարտի մեկի մասին

Բանակի հետ որևէ բախում չի եղել. Սեյրան Օհանյանը՝ մարտի մեկի մասին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր դեմ առաջադրված մեղադրանքներին՝ նշելով, որ դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերն զբաղվում են այդ հարցով:

«Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը տեղյակ են: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք՝ ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Մարտի մեկի դեպքերի մասին խոսելով՝ նախկին ՊՆ-ն նշեց, որ բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրը ստորագրելուց հետո։ Որևէ բախում, որևէ վնասվածք բանակի կողմից չի եղել: Բանակի խնդիրն է անվտանգության ապահովումը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարևոր օբյեկտների ապահովումն է նաև»,- հայտնեց Օհանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ