Armeniasputnik-ը գրել է. Նիկոլ Փաշինյանը Դավոսից մեկնել է Մոսկվա. ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահությունն անցնում է Հայաստանին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Փաշինյանի ճեպազրույցը, որը հիշվեց որոշ հատկանշական դրվագներով։
Ուրբաթ օրը Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը կտրուկ շրջադարձեր չի անի արտաքին քաղաքականությունում: Իսկ ինչ վերաբերում է երկրի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությանը, ապա Հայաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ կազմակերպություններն ավելի արդյունավետ դարձնի թե՛ իր, թե՛ մյուս բոլոր անդամների համար։
«Կտրուկ շրջադարձները ոչ մի օգտակար բան չեն տա», – նշեց Փաշինյանը։
Ավելին, ինչպես ասվել է ճեպազրույցում, Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մի շարք ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական։ Ընդ որում, ռուսական գործընկերների հետ բանակցությունները սկսվել են դեռ շվեյցարական Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Փաշինյանը։ Այնտեղ նա հանդիպել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի, Ռուսաստանի բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովի և Ռուսաստանի գործարար և տնտեսական օղակների այլ խոշոր ներկայացուցիչների հետ։
Ճեպազրույցի ընթացքում շոշափվել են բազմաթիվ թեմաներ, ընդհուպ մինչև այն, թե ինչպես ճիշտ արտասանել Փաշինյանի հայրանունը, բայց, բնականաբար, տնտեսական ինտեգրացիայի հարցեր և մի շարք քաղաքական պահեր եղել են լրագրողների ուշադրության կենտրոնում։
Փաշինյանը մի շարք հատկանշական հայտարարություններ է արել։ Ոչ, խոսքը առաջին հերթին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջացման մեջ Բարաք Օբամայի դերը գնահատելու մասին չէ, եթե ինչ–որ մեկն այդպես մտածեց։
«Բարաք Օբաման համարեց, որ Բուշը սխալ էր վարվել, երբ զորք էր մտցրել Իրաք։ Զորքերը դուրս բերեց և ի՞նչ են ստացավ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Կարծում եմ` դա փաստ է», – ասել է Փաշինյանը։
Այն, որ դա այդքան էլ փաստ չէ, ավելի ճիշտ` բոլորովին փաստ չէ, հետաքրքրություն կառաջացներ մեկ այլ ժամանակ և ուրիշ համատեքստում։ Մեզ հետաքրքրում է ոչ թե Օբամայի դերը ԻՊ–ի առաջացման գործում, այլ Փաշինյանի հանդիպումները Դավոսում, ավելի ճիշտ, դրանցից մեկը։
Ոչ մի կերպ չնսեմացնելով Փաշինյանի հանդիպումների նշանակությունը, մասնավորապես, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների և այս ցուցակում մի քիչ անսպասելի Շվեյցարիայի հետ, հայ հասարակությունը խիստ մտահոգ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ «պատահական», բայց մեկուկես ժամ տևած հանդիպումով։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ մենք իմացել են այդ հանդիպման մասին ռուսական ԶԼՄ–ներից, ինչն ինքնին խորհրդածությունների տեղիք է տալիս։ Եվ նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն այդպես էլ չի ցանկանում բացել հարևան պետության առաջնորդի հետ զրույցի թեմայի գաղտնիքը։ Խնդիրը նույնիսկ վարկածները չեն, այդ թվում` ամենասարսափելի և անհավանական, որոնք ակնթարթորեն ողողել են սոցցանցերը։ Խնդիրն այլ է։
Մոսկվայում կայացած ճեպազրույցում Փաշինյանը հետաքրքիր արտահայտություն է արել. «Լրագրողներին շատ հետաքրքիր է ամեն ինչ մանրամասն իմանալը, թե ինչի մասին են խոսել, բայց էթիկայի տեսանկյունից անընդունելի է, երբ դուրս են գալիս և պատմում, թե ինչի մասին է եղել զրույցը»։
Առաջին հերթին, կարելի էր միանգամից չպատմել, քաղաքավարության համար սպասել, եթե միանգամից խոսելը էթիկայից դուրս է։ Բայց դա չի արվել, որովհետև բանակցային գործընթացի մասին պատմելիս ընդհանուր, էությունից զրկված, կարգավորման համար պայմաններ ստեղծելու հնարավորություններ ստեղծելու, հակամարտության բանակցությունների պատմության մասին արտահայտություններն առանց կոնկրետության և մանրամասների ոչ մի բանի մասին զրույցներ են։ Ալիևը հիանալի գիտի բանակցային գործընթացի պատմությունը, նա դրա մեջ է, ի տարբերություն Փաշինյանի, նորեկ չէ, նրա ինչի՞ն է պետք է պատմությունը քննարկելը։
Բայց ահա էթիկայի մասին խոսքերը, անկեղծ ասած, անհասկանալի են։ Այսինքն ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդի և պետության համար կենսական նշանակություն ունեցող բանակցությունների թեման բարձրաձայնելը համարում է էթիկայի կանոնների խախտում «կրթված մարդու տպավորություն թողնող» երկրի առաջնորդի առաջ, որը չի թաքցնում իր թշնամանքը Հայաստանի նկատմամբ։
Միաժամանակ լռելը, հավանաբար, լիովին բարոյական է իր ժողովրդի հանդեպ։ Այն հանգամանքը, որ 9 ամիս հոգեկան հանգստություն չունեցող ժողովուրդը հերթական անգամ լարված է, օդում կրկին պտտվում են ամենաանհավանական ենթադրություններ, ստացվում է, որ ոչ մի բան չարժե մեկ մարդու առաջ «էթիկայից դուրս» արարքի դիմաց։
Էթիկայի մեջ են մտնում, հավանաբար, մարդկանց գլխով անցած, հետևաբար սոցցանցերը ողողած հրեշավոր վարկածները, հատկապես մինչև փոխադարձ կնիքսենները, էթիկայի նորմերի մեջ են մեկնաբանությունները, որոնք միմյանց շպրտում են ներկայացուցիչները այն հանրության, որը մի թեթև ձեռքով բաժանված է «սևերի» և «սպիտակների»։
Հասարակությունում լարվածությունը չի կարող անվերջ կուտակվել, հասարակությանը լիցքաթափում է պետք։ Իրականում կամա–ակամա միայն յուղ են լցնում այդ լարվածության վրա։ Եվ եթե այն, աստված մի արասցե, գերազանցի ծայրահեղ ծավալը, ահա այդ ժամանակ ամեն ինչ հեռու կլինի էթիկայի կանոններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը