25 01 2019

Նիկոլ Փաշինյանը եթե մեղավոր չէր, ինչո՞ւ էր փախել․ քաղաքական գործիչ



«Իրավունք»-ը հարցազրույց է անցկացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ։

Թերթը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությամր այս շաբաթ ցուցադրվեց մարտի դեպքերի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի հայտնի ֆիլմը, որտեղ իրադարձությունները ներկայացված են այնպես, ինչպես հարմար է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին: Թե ինչպես ստացվեց, որ պետական միջոցներից սնվող հեոուստաընկերությամբ այսպիսի նվեր մատուցվեց Տեր-Պետրոսյանին, թերևս հարցի պատասխանը պետք է փնտրել ՀՀ նոր իշխանությունում: Ինչևէ, ժամանակն է, որ մարտի 1-ի դեպքերի «մեդալի հակառակ կողմը» ևս հանրությանը ներկայացվի: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային համաձայնու­թյուն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, որը եղել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՐ, ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԽԵԼ»

- Պարոն Հարությունյան, ուշագ­րավ է, որ թեպետ քննվում է մարտի 1-ի գործք, սակայն ան ժամանակվա թիվ մեկ ընդդիմության առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի հարցաքնն­վել: Ինչպմս կբացատրեք սա:

- Մարտի 1-ի գործով ովքեր այս ճաշը եփում են, շատ վատ ու վտանգավոր է Հա­յաստանի համար: Ստորություն է կատար­վում մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ, իրենց փորձում են խաբել: Ըստ էության, թե ինչպես են զոհերը եղել, այս առումով որևէ առաջխաղացում չկա: Պարզապես, նշանակել են մեղավորին' հանձին Ռոբերտ Քոչարյանի, և փորձում են ամեն ինչ ուղղել դեպի նրա դեմ, պաշտ­պանության նախարարի, շտաբի պետի տեղակալի և այլն: Բայց մյուս կողմից նայեք, թե ովքեր են շահագրգռված ան­ձինք. Նիկոլ Փաշինյանը, որն այս գործով հետախուզվում էր և տարիուկես փախած էր:; Մինչդեռ մենք' «Ազգային համաձայ­նու՛թյան» դաշինքով անգամ 1996 թվակա­նի դեպքերի ժանանակ, երբ Լևոն Տեր- Պետրոսյանը բանակը մտցրեց Երևան, ծեծուջարդ եղավ, եկել ենք ու մեր հանրա- հավաքը շարունակել ենք: ժողովրդին կրակոցներից հետո բերել ենք Ազատու­թյան հրապարակ, չենք, փախել, հանգիստ գնացել ենք տուն: Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե մեղավոր չէր, ինչո՞ւ էր փախել, տարի­ուկես ինչո՞ւ էր թաքնվում: Կամ նույն Լ. Տեր-Պետրոսյանը միակ մարդն էր, որ կա­րող էր մարտի 1-ի մասսայական անկար­գությունները կանխել, բայց փաստորեն չարեց: Հակառակը' կան ձայնագրություն­ներ, որոնք հրապարակված են համացանցում, թե ինչպես էր վերաբերվում տեղի ու­նեցածին: Ի դեպ, ավելին կա, քան թե հրա­պարակված է, ես լրիվ տարբերակն եմ է լսել, բացի նրանից, որ Տեր-Պետրո- պանն ասում է Ալեքսանդր Արզումանյանին, թե' Ալիկ ջան, ես երբեք այդքան հան­գիստ չեմ քնել, ի՞նչ է եղել ինձ: Այսինքն՝ մարտի 1-ի գիշերը նա իր կյանքի ամենա­հանգիստ գիշերն է անցկացրել: Այդ մար­դիկ ժողովրդին տարան բախումների, տե­սագրությունները կան, այդտեղ քաղաքա­կան գործընթաց չկար, և այդ իրավիճա­կում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ուշացած մտցրեց արտակարգ իրավիճակ: Պիտի ավելի շուտ մտցվեր, չնայած' եթե հիմա են շահարկում, պատ­կերացրեք, թե ինչ կասեին այն ժամա­նակ... I

«10-ը ԶՈՀԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՒՅՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ է»

- Այսինքն' կարծում եք, որ մարտի 1-ի գործով արդար դատավա­րության դեպքում կարող է սլաքները ուղղվել դեպի Լ Տեր֊Պետրոսյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կո՛ղմը: Եվ եթե այդպես է, ապա ինչներին էր պետք նորից բացել այն:

- Այս ծրագրի մեջ Նիկոլ Փաշինյանին օրվա տեքստ է տրվում, ինքն ամեն չէ, որ գիտի մինչև վերջ: Իսկ իրեն գործը բա­ցելն այնքանով էր պետք, որովհետև, ի վերջո, իր կենսագրության հետ է կապ­ված, նա դատապարտված է եղել և համաներմամբ է դուրս եկել: Այնպես որ, իր և մյուսների կենսագրությունը մաքրելու խնդիր կար, նույն Սասուն Միքայելյանի և մնացածի, չէ որ Նիկոլ Փաշինյանի քաղա­քական արմատները ՀՀՇ-ից են գալիս: Բայց ամենասարսափելին այն է, որ այս ամբողջ պատմությունը, փաստական նյու­թը խեղաթյուրվում է: Ես համոզված եմ, որ կորելու է կամ կեղծվելու... Ինքս մարտի 1- ի հանձնաժողովի անդամ եմ եղել և որո­շել եմ շատ ավելի մեծ լսարանում մի օր բարձրաձայնել' երբ մենք հանդիպում էինք ազատազրկվածների հետ, ինչ էին ասում իրենք: Այդ, ժամանակ շատերը գլուխները կկախեն: Համոզված եմ' գալու է մի ժամանակ, երբ պարզվի, որ այդ 10 զոհերի սպանության մեջ նույն Լ. Տեր- Պետրոսյանի մատը խառն է: Պատասխա­նատու հայտարարում եմ' այդ ժամանակ նման հանգիստ ձևով կարող է մարդ ար­տահայտվել, երբ ինքն է նախաձեռնել...

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ' ԹԱԼԱՆԻ ՀԱՄԱՐ»

- Ի դեպ, այսօր Ազգային ժողովում մի տեսակ ՀՀՇական դեժավյու է տիրում. Աժ արտաքին հարա­բերությունների մշտական հանձնաժողո­վի նախագահ ընտրվեց ՀՀՇ ական Կարա­պետ Ռուբինյանի որդին' Ռուբեն Ռուբի նյանը, նույն հանձնաժողովում է նախկին ՀՀՇ ական Հովհաննես Իգիթյանը, իսկ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նա­խագահ ընտրվեց ՀՀՇ-ի իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, մարտի 1-ի գործով ստեղծված, ապա լու­ծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանր: Ի՛նչ կասեք այս մասին:

- Կարող է թվալ, թե Կարապետ Ռուբինյանի որդին հենց այնպես է հայտնվել Աժ-ում, բայց այդպես չէ, որովհետև նույն թավշյա հեղափոխության ժամանակ մին­չև այն պահը, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը Երևան չէր հասել, Կարապետ Ռուբինյանն ամեն ինչ անում էր, որպեսզի հար­թակը չկայանա, հանրահավաքներ չլի­նեն: Ընդ որում՜ նա ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի ան­դամ էր, և մինչև ապրիլի 13-ը ճակատը հայտ էր տվել հանրահավաքներ անց­կացնելու համար: Բայց իրենք ապրիլի 9- ից հետո' էլ հանրահավաք չարեցին, որովհետև իրենց այդպիսի ինսւորուկ- ցիա էր տրված:. Չնայած նրան, որ ժողո­վուրդը հավաքվում էր, ես էլ հացադուլի էի նստած Ազատության հրապարակում: Կո­պիտ ասած, ժողովուրդը խնդրում էր, որ հանրահպվաք անեն, բայց իրենք ցրում էին: Իսկ այդ ընթացքում Կ. Ռուբինյանը նաև կազմակերպում էր իրազեկումներ Երևանի տարբեր մասերում: Կարծես թե, ճակատի գործը դարձել էր Նիկոլ Փաշինյանի համար իրազեկում անելը, և Ռու- բեն Ռուբինյանի պատգամավոր դառնալը դրա պարգևատրությունն էլ։ Ըստ իս, հենց ի սկզբանե Կ. Ռուբինյան՜ը գործուղ­վել էր ճակատ, որովհետև չեմ գտնում, որ իր հայացքներով կատուներ ճակատի մյուս անդամների հետ։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, նա ամենասար­սափելի դեպքն է, որովհետև փորձում է իր կենսագրության որոշ դրվագներ թաքցնել' հատկապես Գյումրիի հետ կապված: Նա 1994-96 թթ -ին եղել է Աղե­տի գոտում կառավարության արտակարգ , լիազոր ներկայացուցիչը, և այդ ժամանակվա մասին ահավոր բաներ են պատ­մում: Իրեն այնտեղից վտարել են' թալա­նի, տեխնիկան յուրացնելու համար, և պատահական չէ, որ այս ընտրություննե­րի ժամանակ նա այդ տարածքում և ընդ­հանրապես ռեյտինգայինով չառաջադր­վեց: Եվ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը, երբ դարձավ վարչապետ, Գյումրիից Անդրանիկ Քոչարյանին վտա­րելուց հետո' ոչ մի լուրջ պաշտոն նրան չտվեց: Ընդամենը խորհրդականի գործ էին տվել, որպեսզի շատ հեռու չգնա: Անդ­րանիկ Քոչարյանն այն մարդկանցից է. որը հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը չսառած, դեռևս պատանդները ներսում' հայտնվել էր Վահան Շիրխանյանի կազ­մած ցուցակում, որոնք փորձում էին հե­ղաշրջում անել և ճնշում գործադրել տվյալ պահին միակ լեգիտիմ ինստիտու­տի' նախագահի նկատմամբ:

-       Նկատի ունեք այն հայտնի ցուցակը, որը. ըստ մամուլում հրապարակված տե­ղեկությունների, Աժ-ում հոկտեմբերի 27- ին փոխանցել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. և առաջարկվել գործարք, թե ովքեր և ինչ պաշտոններ պետք է զբաղեցնեն, ինչը մերժվել էր: Այդ ցուցակում համակարգող նախարարի պաշտոնում գրված էր Անդրանիկ Քոչարյանի անունը...

-       Այո, հենց դրա մասին է: Երբ դեռևս Նաիրի Հունանյանը զենքը վայր չէր դրել, Ռոբերտ Քոչարյանին ցուցակ էին պար­տադրում, և այդ ցուցակի մեջ իր պատ­վավոր տեղը ուներ Անդրանիկ Քոչարյւս- նը: Այդ մարդիկ, շատ վտանգավոր էր, որ այդ հանձնաժողովում են, Ռուբինյանը պապայի ընկերոջ տղեն է տարբերակն է, բայց Անդրանիկ Քոչարյանի դեպքը շատ վտանգավոր է, որովհետև նման մարդը պիտի ճաղերի հետևում լիներ դեռևս 90- ականներին, էլ չեմ ասում' պետական հե­ղաշրջման ժամանակ»:

Հրանտ Սաֆարյան

«Իրավունք»-ը հարցազրույց է անցկացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ։

Թերթը գրում է «Հանրային հեռուստաընկերությամր այս շաբաթ ցուցադրվեց մարտի դեպքերի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի հայտնի ֆիլմը, որտեղ իրադարձությունները ներկայացված են այնպես, ինչպես հարմար է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին: Թե ինչպես ստացվեց, որ պետական միջոցներից սնվող հեոուստաընկերությամբ այսպիսի նվեր մատուցվեց Տեր-Պետրոսյանին, թերևս հարցի պատասխանը պետք է փնտրել ՀՀ նոր իշխանությունում: Ինչևէ, ժամանակն է, որ մարտի 1-ի դեպքերի «մեդալի հակառակ կողմը» ևս հանրությանը ներկայացվի: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային համաձայնու­թյուն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, որը եղել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում:

 

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՐ, ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԽԵԼ»

- Պարոն Հարությունյան, ուշագ­րավ է, որ թեպետ քննվում է մարտի 1-ի գործք, սակայն ան ժամանակվա թիվ մեկ ընդդիմության առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի հարցաքնն­վել: Ինչպմս կբացատրեք սա:

- Մարտի 1-ի գործով ովքեր այս ճաշը եփում են, շատ վատ ու վտանգավոր է Հա­յաստանի համար: Ստորություն է կատար­վում մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ, իրենց փորձում են խաբել: Ըստ էության, թե ինչպես են զոհերը եղել, այս առումով որևէ առաջխաղացում չկա: Պարզապես, նշանակել են մեղավորին' հանձին Ռոբերտ Քոչարյանի, և փորձում են ամեն ինչ ուղղել դեպի նրա դեմ, պաշտ­պանության նախարարի, շտաբի պետի տեղակալի և այլն: Բայց մյուս կողմից նայեք, թե ովքեր են շահագրգռված ան­ձինք. Նիկոլ Փաշինյանը, որն այս գործով հետախուզվում էր և տարիուկես փախած էր:; Մինչդեռ մենք' «Ազգային համաձայ­նու՛թյան» դաշինքով անգամ 1996 թվակա­նի դեպքերի ժանանակ, երբ Լևոն Տեր- Պետրոսյանը բանակը մտցրեց Երևան, ծեծուջարդ եղավ, եկել ենք ու մեր հանրա- հավաքը շարունակել ենք: ժողովրդին կրակոցներից հետո բերել ենք Ազատու­թյան հրապարակ, չենք, փախել, հանգիստ գնացել ենք տուն: Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե մեղավոր չէր, ինչո՞ւ էր փախել, տարի­ուկես ինչո՞ւ էր թաքնվում: Կամ նույն Լ. Տեր-Պետրոսյանը միակ մարդն էր, որ կա­րող էր մարտի 1-ի մասսայական անկար­գությունները կանխել, բայց փաստորեն չարեց: Հակառակը' կան ձայնագրություն­ներ, որոնք հրապարակված են համացանցում, թե ինչպես էր վերաբերվում տեղի ու­նեցածին: Ի դեպ, ավելին կա, քան թե հրա­պարակված է, ես լրիվ տարբերակն եմ է լսել, բացի նրանից, որ Տեր-Պետրո- պանն ասում է Ալեքսանդր Արզումանյանին, թե' Ալիկ ջան, ես երբեք այդքան հան­գիստ չեմ քնել, ի՞նչ է եղել ինձ: Այսինքն՝ մարտի 1-ի գիշերը նա իր կյանքի ամենա­հանգիստ գիշերն է անցկացրել: Այդ մար­դիկ ժողովրդին տարան բախումների, տե­սագրությունները կան, այդտեղ քաղաքա­կան գործընթաց չկար, և այդ իրավիճա­կում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ուշացած մտցրեց արտակարգ իրավիճակ: Պիտի ավելի շուտ մտցվեր, չնայած' եթե հիմա են շահարկում, պատ­կերացրեք, թե ինչ կասեին այն ժամա­նակ... I

«10-ը ԶՈՀԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՒՅՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ է»

- Այսինքն' կարծում եք, որ մարտի 1-ի գործով արդար դատավա­րության դեպքում կարող է սլաքները ուղղվել դեպի Լ Տեր֊Պետրոսյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կո՛ղմը: Եվ եթե այդպես է, ապա ինչներին էր պետք նորից բացել այն:

- Այս ծրագրի մեջ Նիկոլ Փաշինյանին օրվա տեքստ է տրվում, ինքն ամեն չէ, որ գիտի մինչև վերջ: Իսկ իրեն գործը բա­ցելն այնքանով էր պետք, որովհետև, ի վերջո, իր կենսագրության հետ է կապ­ված, նա դատապարտված է եղել և համաներմամբ է դուրս եկել: Այնպես որ, իր և մյուսների կենսագրությունը մաքրելու խնդիր կար, նույն Սասուն Միքայելյանի և մնացածի, չէ որ Նիկոլ Փաշինյանի քաղա­քական արմատները ՀՀՇ-ից են գալիս: Բայց ամենասարսափելին այն է, որ այս ամբողջ պատմությունը, փաստական նյու­թը խեղաթյուրվում է: Ես համոզված եմ, որ կորելու է կամ կեղծվելու... Ինքս մարտի 1- ի հանձնաժողովի անդամ  եմ եղել և որո­շել եմ շատ ավելի մեծ լսարանում մի օր բարձրաձայնել' երբ մենք հանդիպում էինք ազատազրկվածների հետ, ինչ էին ասում իրենք: Այդ, ժամանակ շատերը գլուխները կկախեն: Համոզված եմ' գալու է մի ժամանակ, երբ պարզվի, որ այդ 10 զոհերի սպանության մեջ նույն Լ. Տեր- Պետրոսյանի մատը խառն է: Պատասխա­նատու հայտարարում եմ' այդ ժամանակ նման հանգիստ ձևով կարող է մարդ ար­տահայտվել, երբ ինքն է նախաձեռնել...

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ' ԹԱԼԱՆԻ ՀԱՄԱՐ»

- Ի դեպ, այսօր Ազգային ժողովում մի տեսակ ՀՀՇական դեժավյու է տիրում. Աժ արտաքին հարա­բերությունների մշտական հանձնաժողո­վի նախագահ ընտրվեց ՀՀՇ ական Կարա­պետ Ռուբինյանի որդին' Ռուբեն Ռուբի նյանը, նույն հանձնաժողովում է նախկին ՀՀՇ ական Հովհաննես Իգիթյանը, իսկ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նա­խագահ ընտրվեց ՀՀՇ-ի իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, մարտի 1-ի գործով ստեղծված, ապա լու­ծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանր: Ի՛նչ կասեք այս մասին:

- Կարող է թվալ, թե Կարապետ Ռուբինյանի որդին հենց այնպես է հայտնվել Աժ-ում, բայց այդպես չէ, որովհետև նույն թավշյա հեղափոխության ժամանակ մին­չև այն պահը, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը Երևան չէր հասել, Կարապետ Ռուբինյանն ամեն ինչ անում էր, որպեսզի հար­թակը չկայանա, հանրահավաքներ չլի­նեն: Ընդ որում՜ նա ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի ան­դամ էր, և մինչև ապրիլի 13-ը ճակատը հայտ էր տվել հանրահավաքներ անց­կացնելու համար: Բայց իրենք ապրիլի 9- ից հետո' էլ հանրահավաք չարեցին, որովհետև իրենց այդպիսի ինսւորուկ- ցիա էր տրված:. Չնայած նրան, որ ժողո­վուրդը հավաքվում էր, ես էլ հացադուլի էի նստած Ազատության հրապարակում: Կո­պիտ ասած, ժողովուրդը խնդրում էր, որ հանրահպվաք անեն, բայց իրենք ցրում էին: Իսկ այդ ընթացքում Կ. Ռուբինյանը նաև կազմակերպում էր իրազեկումներ Երևանի տարբեր մասերում: Կարծես թե, ճակատի գործը դարձել էր Նիկոլ Փաշինյանի համար իրազեկում անելը, և Ռու- բեն Ռուբինյանի պատգամավոր դառնալը դրա պարգևատրությունն էլ։ Ըստ իս, հենց ի սկզբանե Կ. Ռուբինյան՜ը գործուղ­վել էր ճակատ, որովհետև չեմ գտնում, որ իր հայացքներով կատուներ ճակատի մյուս անդամների հետ։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, նա ամենասար­սափելի դեպքն է, որովհետև փորձում է իր կենսագրության որոշ դրվագներ թաքցնել' հատկապես Գյումրիի հետ կապված: Նա 1994-96 թթ -ին եղել է Աղե­տի գոտում կառավարության արտակարգ , լիազոր ներկայացուցիչը, և այդ ժամանակվա մասին ահավոր բաներ են պատ­մում: Իրեն այնտեղից վտարել են' թալա­նի, տեխնիկան յուրացնելու համար, և պատահական չէ, որ այս ընտրություննե­րի ժամանակ նա այդ տարածքում և ընդ­հանրապես ռեյտինգայինով չառաջադր­վեց: Եվ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը, երբ դարձավ վարչապետ, Գյումրիից Անդրանիկ Քոչարյանին վտա­րելուց հետո' ոչ մի լուրջ պաշտոն նրան չտվեց: Ընդամենը խորհրդականի գործ էին տվել, որպեսզի շատ հեռու չգնա: Անդ­րանիկ Քոչարյանն այն մարդկանցից է. որը հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը չսառած, դեռևս պատանդները ներսում' հայտնվել էր Վահան Շիրխանյանի կազ­մած ցուցակում, որոնք փորձում էին հե­ղաշրջում անել և ճնշում գործադրել տվյալ պահին միակ լեգիտիմ ինստիտու­տի' նախագահի նկատմամբ:

-       Նկատի ունեք այն հայտնի ցուցակը, որը. ըստ մամուլում հրապարակված տե­ղեկությունների, Աժ-ում հոկտեմբերի 27- ին փոխանցել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. և առաջարկվել գործարք, թե ովքեր և ինչ պաշտոններ պետք է զբաղեցնեն, ինչը մերժվել էր: Այդ ցուցակում համակարգող նախարարի պաշտոնում գրված էր Անդրանիկ Քոչարյանի անունը...

-       Այո, հենց դրա մասին է: Երբ դեռևս Նաիրի Հունանյանը զենքը վայր չէր դրել, Ռոբերտ Քոչարյանին ցուցակ էին պար­տադրում, և այդ ցուցակի մեջ իր պատ­վավոր տեղը ուներ Անդրանիկ Քոչարյւս- նը: Այդ մարդիկ, շատ վտանգավոր էր, որ այդ հանձնաժողովում են, Ռուբինյանը պապայի ընկերոջ տղեն է տարբերակն է, բայց Անդրանիկ Քոչարյանի դեպքը շատ վտանգավոր է, որովհետև նման մարդը պիտի ճաղերի հետևում լիներ դեռևս 90- ականներին, էլ չեմ ասում' պետական հե­ղաշրջման ժամանակ»:

Հրանտ Սաֆարյան

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ