2rd.am-ը հրապարակել է տեսանյութ, որում անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական դրույթներին։
Տեսանյութում նշվում է, որ 2018 թվականի հուլիսից «Մարտի 1-ի» գործի այսպես կոչված նոր դրվագով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի դատարաններն արդեն երեք անգամ իրավաչափ են համարել ՀՔԾ-ի միջորդությունը և կալանքի որոշում կայացրել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Նա բանտում է ավելի քան 2 ամիս։
Ներքաղաքական վայրիվերումների և հեղափախական թոհուբոհի մեջ մեզանից շատերը առանձնապես չխորացան, թե ինչում են մեղադրում նախագահ Քոչարյանին։ Մարտի 1-ի համար՝ և վերջ, այդքանը բավարար էր։ Հատկապես, որ դրա մասին անընդհատ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեսանյութում մեջբերվում է Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանին 10 զոհերի մահվան հետ կապված մեղադրանք առաջադրված չէ։
«Այս փաստն անհերքելի է․ իրականում, նախագահ Քոչարյանը որևէ կապ չունի այդ օրվա զոհերի հետ։ Ոչ մարդասպանները, ոչ նրանց հնարավոր հրամաններ տվողները հայտնաբերված չեն։ Ավելին․ դատելով գործի ընթացքից նրանց կարծես թե առանձնապես չեն էլ փնտրում»,- ասվում է տեսաֆիլմում։
Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այդպիսի մեղադրանք առաջադրելը զուրկ է իրավական հիմքերից։
Իսկ թե ինչու է զուրկ իրավական հիմքերից, դիտեք տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը