22 01 2019

Մեկ նշանակում և մեկ պաշտոնանկություն

Մեկ նշանակում և մեկ պաշտոնանկություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2019թ. հունվարի 21-ը Գալստյանը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էլ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Պապիկյանը խորհրդական էր նշանակվել հունիսին:

Politik.am-ի տեղեկությունների համաձայն ազատման պատճառը եղել է իրենց հրապարակումը, ըստ որի քրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար գումար է տվել Մեսրոպ Պապիկյանին, որպեսզի նա քարոզարշավի ընթացքում գումարից «չնեղվի»։

Պապիկյանը հրապարակումից հետո հրապարակային հերքել էր այն և պատրաստակամություն հայտնել դատի տալ կայքին, բայց ինչպես տեսնում ենք վարչապետ Փաշինյանի արձագանքը չուշացավ։

Նախորդ հոդվածը այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ