21 01 2019

Ո՞րերորդն է Հայաստանը համացանցի ազատությամբ

Ո՞րերորդն է Հայաստանը համացանցի ազատությամբ

Freedom House իրավապաշտպան կազմակերպութան 2018թ.-ի զեկույցում հրապարակվել են աշխարհի երկրների՝ համացանցային ազատության ցուցիչները:

Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում։ Հաշվարկելիս կարևորել են քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Նախորդ տարվա ամփոփիչ տվյալներով՝ Հայաստանը Գամբիայից հետո ամենամեծ առաջընթացը գրանցած երկիրն է, որը նախորդ տարվա 45-ի փոխարեն 27 միավորով «մասամբ ազատից» դարձել է «ազատ»:

Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է նրանով, որ ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ժամանակ երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար քաղաքացիները հաջողությամբ օգտագործել են սոցցանցերը, համացանցային հարթակներն ու ուղիղ եթերի ծառայությունները: 

Հարևան Թուրքիան (66/100) և Իրանը (85/100) համարվել են «ոչ ազատ», Ադրբեջանը՝ «մասամբ ազատ» (60/100), Վրաստանը` «ազատ» (25/100):  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ