18 01 2019

Մենք անելու ենք ռեֆորմներ, որոնք գուցե ինչ-որ փուլում լինել ոչ պոպուլյար. Արարատ Միրզոյան

Մենք անելու ենք ռեֆորմներ, որոնք գուցե ինչ-որ փուլում լինել ոչ պոպուլյար. Արարատ Միրզոյան

Հանրություն իր քվեարկությամբ մեր քաղաքական ուժին օժտել է անհրաժեշտ լեգիտիմությամբ՝ անելու բոլոր անհրաժեշտ ռեֆորմները: Այս մասին հունվարի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով սպասվող տնտեսական բարեփոխումներին:

«Մենք պետք է անենք այդ ռեֆորմները, որոնք գուցե ինչ-որ փուլում լինեն ոչ պոպուլյար: Այստեղ մենք անելիք ունենք նախ հանրային քննարկում ապահովելու, որովհետեւ դա էլ մեր սկզբունքներից է ելնում, երկրորդ խնդիրը ճիշտ կոմունիկացիան է»:

Միրզոյանը չի կիսում ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն տեսակետը, որ այս իշխանությունները չեն կարողանում լուծել այն խնդիրները, որի համար սկիզբ էր առել շարժումը:

Նա չի բացառում, որ հաջորդ իշխանությունը, գուցե, «Իմ քայլը» դաշինքը չլինի.

«Իհարկե, չեմ բացառում, որ դա լինենք նորից մենք կամ չլինենք մենք, բայց վաղաժամ է նման գնահատական տալը»,-ասաց նա:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում կրճատումներին՝ նա ասաց, որ 100 հազար աշխատող ուղղակի չկա, դրա կեսն էլ չկա:

«Կրճատման հարց դրված չի, դրված է պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ, օպտիմալ դարձնելու հարց: Սրա արդյունքում կլինի որևէ կառուց, որը կարող է նոր ստեղծվի, կլինի կառույց, որտեղ կարող է պետք է ավելացնել աշխատակիցների քանակը կամ կտրուկ նվազեցնել: Այսինքն կա՞ն մարդիկ, որ ուզում են հանրային ռեսուրսները հենց այնպես ծախսվեն, որ ինչ-որ նախարարությունում ինչ-որ մարդիկ գան, սուրճ խմեն ու գործ չանե՞ն: Սա՞ է ճանապարհը: Վստահ եմ, որ ոչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով խնդիրներ կան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Վաղուց ի վեր Հայաստանում մարդու իրավունքները, ավանդաբար, ոչ ժողովրդավարական կամ քվազի-ժողովրդավարական համակարգ ունենալու բերումով խախտվել են մարդու իրավունքները:

Իհարկե, բոլոր խնդիրները լուծված չեն, բայց հեղափոխությունով ինքնին արդեն խնդիրների մի լրջագույն մաս լուծվել է: Որովհետեւ անել բաներ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների խախտումներ, այլևս չկան»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ