ՀՀ կառավարութան հունվարի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Կառավարության կազմավորմանը:
«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է անդամների երկու երրորդը։ Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, ընդգծելով, որ այս գործընթացը պետք է տանել մաքսիմալ սահուն, անցնցում և կանխատեսելի ճանապարհով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը