Ես խոսել եմ հայերենով, դա մեր հին լեզուն է։ Եթե մարդը ընդամենը ցիտատ է բերում Սուրբ գրքից ու մեկը չի հասկանում, գոնե պարտավոր է մտածել, թե ինչ էր ասվում, հատկապես, եթե ասողը հետևից թարգմանում է։ Ես թարգմանել եմ՝ ինչ եմ ասում։ Սովորական աղողթը, որ ասում եք... ես, օրինակ, գրաբարով եմ ասում։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը` մեկնաբանելով իր՝ հունվարի 14-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը:
Պատգամավորը գրաբարով մեջբերում էր արել Պողոս առաքյալից, ինչը համացանցում ծաղրի առիթ դարձավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը