15 01 2019

Մի՛ մտեք մեր կռվի մեջ. Մարուքյանը՝ ԲՀԿ-ին

Մի՛ մտեք մեր կռվի մեջ. Մարուքյանը՝ ԲՀԿ-ին

ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մեր ելույթները ԲՀԿ-ին ուղղված չեն, որովհետեւ նրանք ունեն թեկնածու եւ քվեարկելու են իրենց թեկնածուի օգտին. Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու եւ իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու

Մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս, որ մեր թեկնածուին ներկայացնենք, պաշտպանենք, որ նա ընտրվի, ու այդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում ու կռիվ եք տալիս: Եթե դրա կարիքը լինի ես ընդհանրապես չեմ հապաղի հետ գնալ եւ սկսել ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր նախարարին չեն փողոցում հեռացրել պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական: Ձեր կուսակցությունից են արել, բայց մենք դա չենք ասում: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք»,-նշեց Մարուքյանը՝ հորդորելով չմտնել իրենց ու «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ:

«Կռիվ ունեք, ձեր կռիվը տարեք, որովհետեւ ձեր ձայներն էլ պետք է ըստ էության, այնտեղից գա»,-հավելեց Մարուքյանը՝ նշելով, որ այս իրավիճակում կա երեք ճանապարհ «Իմ քայլի» համար. ընտրել Մանե Թանդիլյանին, ընտրել Վահե Էնֆիաջյանին եւ թողնել ազատ, ով ում ուզում է, թող ընտրի:

Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ «Իմ քայլը» որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, իրենք «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակների քվեարկության ժամանակ իրենց պատգամավորներին ազատ կթողնեն քվեարկության ժամանակ:

«Եթե մեր տարբերակը չհաղթահարի այն արգելքները, որոնք այստեղ ստեղծված են, մենք կարող է չունենանք ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ»,-իր խոսքն ամփոփեց ԼՂՀ ղեկավարը:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ