10 01 2019

Նախարարությունների թվի կրճատումն ամենևին էլ փող խնայելը չէ․ Նիկոլ Փաշինյան

Նախարարությունների թվի կրճատումն ամենևին էլ փող խնայելը չէ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության 2019 թվականի առաջին նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կառավարության հետագա կազմին և կառուցվածքին, նշեց․ «ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին խոստում ենք տվել, որ կազմը պետք  փոխվի, և նախարարությունների թիվը կրճատվի: Այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակն է բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը»

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում, և գործադիրում մի քանի քննարկումներ արդեն ունեցել են և դեռ էլի կունենան: 

«Մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, և ըստ էության ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Մենք կլսենք բոլոր տեսակետները, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,-նշեց նա:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փակման թեմային՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թյուր կարծիք կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա, բայց ընդհակառակը՝ խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է: «Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ և կհասնենք կոնսենսուսի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ