Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքն ունի 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը