07 01 2019

Քեֆ-ուրախություն՝ ԱԺ գնալուց առաջ․ «Հրապարակ»

Քեֆ-ուրախություն՝ ԱԺ գնալուց առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ ԿԸՀ պաշտոնապես կհայտարարեր թե ում բաժին կհասնի մանդատները Կոտայքում ոչ միայն գիտեին, թե ովքեր են գնալու Աժ, այլ  Աժ գնալուց առաջ մի լավ քեֆ են արել: 

Ընտրություններից օրեր անց «Սիրո Կայարան» կոչվող հարսանյանց սրահում մեծ խնջույք էր կազմակերպել Սասուն Միքայելյանը: Հրավիրվածները մոտ 400 հոգի են եղել: Մե քեֆ, մե ուրախություն են արել, խնջույքի ժամանակ էլ երգել է Սասուն Միքայելյանը:

Դեկտեմբերի 30-ին «Կրիստալ» կոչվող հարսանյանց սրահում մեծ խնջույք է կազմակերպել Լիլիթ Ստեփանյանը, իր շուրջ հավաքելով իր համախոհներին:

Ուշագրավ է, որ երկուսի քեֆ-ուրախությանը չի մասնակցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Հրավիրել են երկուսն էլ, ինձ հարմար չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց, Կոտայքի մարզպետը: ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը եւս ԱԺ գնալու կապակցությամբ քեֆ է արել: Ամենահամեստը գտնվել է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ Վահե Հովհաննիսյանը՝  որեւէ միջոցառում ընտրվելու առիթով չի կազմակերպել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ