05 01 2019

Պատգամավորական մանդատները կհանձնեն հունվարի 10-ին․ Մուկուչյան․ News.am

Պատգամավորական մանդատները կհանձնեն հունվարի 10-ին․ Մուկուչյան․ News.am

7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Միջոցառում կլինի, որի ժամանակ պաշտոնապես կհանձնվեն պատգամավորական մանդատները»,– ասաց նա։

7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում  է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ 

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ