04 01 2019

Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին։

«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային Ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում  2019 թվականի  hունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10:00»,-նշեց Մուկուչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ