29 12 2018

Չեն թողում աշխատեմ.Շիրակի մարզպետը դիմել է ոստիկանություն. Shamshyan.com

Չեն թողում աշխատեմ.Շիրակի մարզպետը դիմել է ոստիկանություն. Shamshyan.com

Դեկտեմբերի 28-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին: Այս մասին տեղեկանում ենք  Shamshyan.com-ից:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը մարզպետի աշխատասենյակում 20-30 րոպե խանգարել են մարզպետի աշխատանքը, բռունցքով հարվածել սեղանին, իսկ երբ մարզպետը նրանց խնդրել է, որպեսզի դուրս գան աշխատասենյակից, նրանք չեն ենթարկվել և խանգարել են մարզպետարանի բնականոն աշխատանքը։

  Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ