29 12 2018

Ինչպե՞ս Պուտինը կտոնի Ամանորը

Ինչպե՞ս Պուտինը կտոնի Ամանորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականը կդիմավորի տանը՝ հարազատների և մտերիմների հետ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Russia Today-ը։

«Նոր տարին նախագահը կդիմավորի հարազատների շրջապատում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ մինչև Նոր տարին ՌԴ նախագահը ծրագրված աշխատանքային հանդիպումներ ունի։ Պեսկովը նշել է, որ դրանք անխուսափելի են։ Միջոցառումների թվում են նաև ամանորյա սպորտային իրադարձություններ։

Պեսկովի խոսքով՝ կարևոր է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը։ Պուտինի և Բելառուսի նախագահի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ