27 12 2018

Ինչպե՞ս է Թրամփը խուսափել բանակից և վիետնամական պատերազմից

Ինչպե՞ս է Թրամփը խուսափել բանակից և վիետնամական պատերազմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տարի առաջ խուսափել է ծառայությունից կեղծ ախտորոշման շնորհիվ: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times-ին։

Ըստ պարբերականի` օրթոպեդն  ախտորոշել է, որ Թրամփի մոտ ոսկրային կոշտուկներ կան ոտքերի շրջանում, սակայն նա դա կարող էր անել Թրամփի հորը լավություն անելու համար, քանի որ աշխատել է հաստատությունում, որը նրան է  պատկանել: Այս մասին պատմել է օրթոպեդի դուստր Էլիզա Բրաունսթայնը:

Ինչպես նշվում է, այդ ախտորոշման պատճառով Թրամփը խուսափել է բանակից և վիետնամական պատերազմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ