27 12 2018

Բաքուն կփորձի օգտվել ՀՀ-ՌԴ շփումներում տարաձայնություններից և հարձակվել․ «Կոմերսանտ»

Բաքուն կփորձի օգտվել ՀՀ-ՌԴ շփումներում տարաձայնություններից և հարձակվել․ «Կոմերսանտ»

Ռուս վերլուծաբան Մաքսիմ Յուսինը «Կոմերսանտի»՝ 2019 թվականին սպասվող համաշխարհային քաղաքականությանը նվիրված իր հոդվածում գրում է, որ հաջորդ տարի կարող է սրվել Մոսկվայի հատուկ պատասխանատվության տակ գտնվող հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։

«Տարածաշրջանի մասնագետները, որոնց հետ ես շփվել եմ վերջին ժամանակներս, վստահեցնում են՝ մեծ հավանականություն կա, որ Բաքուն կփորձի օգտվել տարաձայնություններից, որոնք առաջացան Հայաստանի նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Կրեմլի հետ ունեցված հարաբերություններում, և կոնֆլիկտի գոտում հարձակում կգործի՝ ակնկալելով վերադարձնել տարածքների մի մասը, որոնք կորցրել է 1990-ականների սկզբին։

Այդ դեպքում գլխավոր ուժը, որը կկարողանա հանգցնել հարավկովկասյան հրդեհը, կդառնա Մոսկվան։ Սակայն նա սկզբի համար պետք է ինքն իրեն հարցնի՝ որքանո՞վ կլինի Հայաստանի աջակցությունը փոփոխված իրավիճակներում, երբ Երևանի նոր առաջնորդը Կրեմլի հետ հարաբերություններում շատ ավելի անկախ և քննադատաբար է տրամադրված, քան նրա նախորդները։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի համար համաշխարհային քաղաքականությունը 2019 թվականին կհիշեցնի ականապատ դաշտ։ Եվ մնում է միայն հուսալ, որ այդ դաշտով նա կկարողանա անցնել նվազագույն կորուստերով»,- նշում է հոդվածագիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ