26 12 2018

Վերագրենք տգիտությա՞ն, թե՞ միտում կա. Սամվել Կարապետյանը՝ օպտիմալացման մասին

Վերագրենք տգիտությա՞ն, թե՞ միտում կա. Սամվել Կարապետյանը՝ օպտիմալացման մասին

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ նշեց․ «Մշակույթի նախարարությունը իջեցվում է  գործակալության մակարդակի: Սա անտրամաբանական է: Սա ես չգիտեմ, իսկապես վերագրենք տգիտության, թե՞ միտում կա: Փաստն այն է, որ երկրի, ազգի ողնաշարը պահող կառույցը շատ ավելի ցածր կարգավիճակ ենք տալիս:

Մշակույթը բավական երկար ճահճացած վիճակում է ապրել և հիմա երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո հույսեր են արթնացել: Ինձ մոտ ևս հույսեր են արթնացել ազգային դաշտում ողնաշարը պնդեցնելու, շտկելու, և մեկ էլ հանկարծ որոշում են Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները օպտիմալացնել: Կամ ինչպե՞ս կարող է Սփյուռքի նման կարևոր կառույցը դուրս գալ, երբ երկրի բնակչության 3/4-ը դրսում է: Գուցե լավ չէր աշխատում, բայց այդ դեպքում պետք է ձևեր գտնել այն հզորացնելու համար։ Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթանակի»,- ընդգծեց հուշարձանագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ