Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել,հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։
1. Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։
2. Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։
3. Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։
4. Արցախի անկախության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է։
5. Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։
Հ.Գ. Իսկ չե՞ք ասի՝ ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը