26 12 2018

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի դերը մարտի 1-ի ողբերգության մեջ, առանցքային է․ Վիկտոր Սողոմոնյան



Մոսկովյան գրախանութներում մեծ հետաքրքրություն կա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի նկատմամբ։ Անգամ Ադրբեջանից 20 օրինակ գնել-հանձնել են իրենց քննչական կոմիտեին, որպեսզի գրքի հիման վրա քրեական գործ հարուցեն։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Առաջարկում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ, ինչպես նաև առանձնացրել ենք որոշ մտքեր Վիկտոր Սողոմոնյանի պատասխաններից։

Հուսամ՝ փետրվարին գիրքը կլինի նաև հայերեն լեզվով։

Գրքում Ադրբեջանի համար քրեական գործի հարուստ նյութ կա։

Սովորական, հասարակ մարդու կանքով ապրելու ձգտում կար նախագահի մոտ, դրա համար էլ PR չի արվել նախորդ տարիներին։

10 տարի մեր դեմ նպատակաուղղված քարոզչություն է տարվել։

Նույնիսկ ամենալկտի կեղծիքին կարող է մարդ սովորել և ընդունել որպես կատարյալ ճշմարտություն։

Հասարակությունը պետք է մի բարդ ճանապարհ անցնի՝ ճշմարտությունների հետ մերվելու։ Այսինքն, նա պետք է հասկանա, որ մարդուն, ում մեղավոր էին նշանակել, մեղավոր չէ այդ մեղադրանքներում։

Մի երկիր, որտեղ պետական պարտքը մարվել է 10 տարում, որտեղ ՀՆԱ-ն դարձել է 9 մլրդ դոլար, որտեղ բյուջեն աճել է մի քանի անգամ, հավատալ, որ 9 միլիարդից կարելի է 12-ը գողանալ, արդեն մտածում ես՝ մարդը սթա՞փ է։

Առաջին կալանավորումից հետո՝ օգոստոսին, ես մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ, բազմաթիվ փաստաբաններ փորձում էինք ապացուցել, որ սա այն չէ, ինչ դուք եք տեսնում, սա քաղաքական հետապնդում է, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եվ շատ դժվար էր դա ապացուցելը։ Հիմա մեծամասնությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում։

Իշխանության բիրտ կամայականությունն է, որ նախագահն այսօր նստած է։

Կար մար մարտի 1, կային մարտի 1-ի հստակ մեղավորներ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, որն այդ ամենը կազմակերպել և ռադիկալացրել էր իրավիճակն այն աստիճան, որ անշեղորեն բախման էր բերելու։ Կար Նիկոլ Փաշինյան, որը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տանը պաղկվելու պարագայում կազմակերպում էր այդ անկարգությունները։ Մարտի 1-ի նկարագիրը շատ պարզ էր։ Իսկ ՀՔԾ-ի հայտարարություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների տեքստն է դրված, թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր և պետք է դառնար նախագահ։

Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը մարտի 1-ի ողբերգության մեջ, առանցքային է։

Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն բազմաթիվ խնդիրներ էր առաջացնելու իշխանության համար, երբ էլ դա լիներ։

Մենք գործ ունենք պարզ մարդկային վրեժխնդրության հետ։ Փաշինյանը փորձում է իրեն մաքրել արյունից՝ մեղքը բարդելով Ռոբերտ Քոչարյանի վրա։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են, որ նա իր սահմանադրական պարտականություններն է կատարել, այն դեպքում, երբ ամբոխին ամենապատասխանատու կերպով տարել են բախման։

Այսպիսի գործընթացներն անհետևանք չեն մնում՝ ձևավորում են քաղաքական ավանդույթներ։

Որպեսզի անաչառ լինի բացարձակապես, և մենք ուղիղ շահագրգռվածություն ունենք դրա մեջ, առաջարկում ենք ստեղծել միջազգային հետաքննչական խումբ, որը օբյեկտիվ եզրակացությունների կգա։ Բա ինչո՞ւ չէիք անում։ Դե արեք։ Եկեք կանչենք արտասահմանցի հետաքննողներին, ոչ թե հրաչներին, վաչեներին, զանգերով ․․․

Որևէ վայրկյան չեմ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու և քաղաքական գործունեություն է ծավալելու։ Չեմ կասկածում, որ իր վաստակը ժողովուրդը դեռ շատ բարձր է գնահատելու։

Գործող իշխանությունները չեն փորձում սխալներն ուղղել, փորձում են արդարացնել, նույնը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ