ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթեր, որոնք կձևավորեն «ՀԱՊԿ-ի գործընկերներ» նոր ինստիտուտը, ինչպես նաև թույլ կտան ՀԱՊԿ անդամ երկրներին ՀԱՊԿ-ի գագաթաժողով ուղարկել ոչ միայն նախագահներին, այլ նաև վարչապետերին, հաղորդում է РИА Новости-ն։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներ նոր ինստիտուտին, ապա դրանք կարող են լինել այն երկրները, որոնք ՀԱՊԿ կազմում կարող են համագործակցել փոխադարձ շահեր ու հետաքրքրություններ ունենալու ակնկալիքով: Բացի այդ, ՀԱՊԿ գործընկերները կարող են պարտավորություններ կրել ՀԱՊԿ գործնական միջոցառումների շրջանակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը