24 12 2018

2018թ-ի «առաջին անգամների» թոփ-10-ը՝ Շարմազանովի ներկայացմամբ

2018թ-ի «առաջին անգամների» թոփ-10-ը՝ Շարմազանովի ներկայացմամբ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:

Եւ ուրեմն

• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն:

• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:

• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:

• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը :

• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:

• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:

• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :

• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա:

• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ